տուն Լուրեր Միջսիրիական բանակցությունները կանցկացվեն փետրվարի 23­-ին. ՄԱԿ

Միջսիրիական բանակցությունները կանցկացվեն փետրվարի 23­-ին. ՄԱԿ

82
0

1033942661

ՄԱԿ­-ի Ժնևի գրասենյակը պատրաստվում Է միջսիրիական բանակցություններ վարել փետրվարի 23­-ին. չի բացառվում, սակայն, որ բանակցությունների օրը կարող է փոխվել: Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է  ՄԱԿ­-ի Ժնևի գրասենյակի մամուլի քարտուղար Ալեսանդրա Վելուչին:

«Եթե ես կարողանայի խոսել 100 տոկոս հավանականության մասին, ապա վիճակախաղով կզբաղվեի, սակայն ներկա պահին օրը նշանակված փետրվարի 23­-ին: Եթե ինչ-որ բան փոխվի, մենք շուտով կիմանանք»,-­ ասել է պաշտոնյան՝ պատասխանելով այն հարցին, թե ՄԱԿ­-ում արդյոք 100 տոկոսով վստահ են, որ բանակցությունները կսկսվեն փետրվարի 23-­ին: