տուն Լուրեր Միջնորդություն չի լինում, 125 ուսանող դուրս է մնացել. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար

Միջնորդություն չի լինում, 125 ուսանող դուրս է մնացել. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար

79
0

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց, որ համալսարանում այլևս միջնորդություններ չեն լինում: «Քնություններին 30-40 զանգ եմ ստանում, մերժում եմ․ 125 ուսանող դուրս է մնացել»,- ասաց ռեկտորը:

Ռուբեն Հայրապետյանը  տեղեկացրեց, որ 125 ուսանող լքեց համալսարանը հունվարի քննաշրջանից հետո միջնորդություններ չլինելու պատճառով: «Չկա մի ուսանող, ով կարող է իրեն արտոնյալ զգալ»,-ասաց Հայրապետյանը։