Իտալական կողմը հաղորդել է Միջերկրական ծովում, Լիբիայի ափերի մոտ Հյուսիաֆրիկյան երկրներից 4400 ներգաղթյալների փրկելու մասին: Մասշտաբային օպերացիա է իրականացվել 2 տասնյակ նավերից ստացված փրկության ահազանգերից հետո, գրում է isra.com-ը:
Իտալիայի Ափային պաշտպանության դիմումի համաձայն, իտալացիներն իրենց գործողությունները համաձայնեցրել են Նորվեգիայի ու Իռլանդիայի գործընկերների հետ, որոնք նույնպես մասնակցում են ԵՄ «Տրիտոն» միջազգային առաքելությանը:
Տեղեկությունների համաձայն, միայն այս տարի Միջերկրական ծովում 2300 ներգաղթյալ է խեղդվել եվրոպական պետությունների ափեր հասնելու ճանապարհին:
Սիրիայում պատերազմի պատճառով ներգաղթյալների աննախադեպ հոսք է սկսվել,իսկ ԵՄ օրենսդրության համաձայն, արգելվում է փախստականների հարկադրաբար վերադարձը հարազատ երկրներ: