տուն Քաղաքական Միջազգային Միջազգային օդուժը ոչնչացրել է Իսլամական պետության ղեկավարներից մեկին

Միջազգային օդուժը ոչնչացրել է Իսլամական պետության ղեկավարներից մեկին

79
0

mali-islamist-e1345187102948

Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում սպանվել է «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդներից մեկը։ Հասան Սաիդ Ալ-Ջաբուրին սպանվել է միջազգային օդուժի հրթիռակոծման արդյունքում։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով Իրաքի ոստիկանության տարածաշրջանային վարչության ղեկավար, գեներալ-մայոր Վատեկ Ալ-Համդանիին։

Օդուժի ռմբակոծությունը տեղի է  ունեցել Մոսուլի մերձակայքում գտնվող Քայարա ավանում։ Ալ-Ջաբուրին Մոսուլ քաղաքի իսլամիստ երկրորդ ղեկավարն է, որը սպանվում է օդուժի ռմբակոծությունից։ Այս պաշտոնում նա մնացել է ընդամենը 25 օր։