տուն Լուրեր Միջազգային հարթակում մենք այդպես էլ չսովորեցինք հարց բարձրացնել. Լարիսա Ալավերդյան

Միջազգային հարթակում մենք այդպես էլ չսովորեցինք հարց բարձրացնել. Լարիսա Ալավերդյան

89
0

Larisa-Alaverdyan_24

Խոսելով միջազգային հանրության ակտիվ ներկայացուցիչների արձագանքից և վերջիններիցս ունեցած Հայաստանի ակնկալիքներից՝ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն ասաց, որ այսօր հստակեցվել է աշխարհաքաղաքական շահը, այն է ՝ եկող ձմեռվա և այլ ձմեռների ապահովումը նավթով և գազով և, տվյալ դեպքում, Ադրբեջանի հաջողությունները, այն է՝ նոր պայմանագրեր, նոր նախագծեր: Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ չպետք է զարմանալ միջազգային հանրության արձագանքից։ Կա հետապնդվող նպատակ:

«Այն, որ սա չպետք է խանգարի մեր ուղիղ ճանապարհին՝ դա այլ է և, ավելի շատ, մարտահրավեր է մեզ համար»,- ասաց տիկին Ալավերդյանը:

Ինչպես կարծում է Լարիսա Ալավերդյանը, Ադրբեջանը ներքին դաշտում չի ընդունում, որ ինքը օգոստոսին պարտություն է  կրել, և Հայաստանի պատասխանը պետք է լինի ներքին ամրապնդում՝  բոլոր առումներով:

«Մեր պրոակտիվ դիրքը պետք է լինի վերազինումը, իսկ միջազգային հարթակում մենք այդպես էլ չսովորեցինք հարց բարձրացնել»,- կարծում է իրավապաշպանը:

Ինչ վերաբերում է պաշտոնյաների կողմից հնչեցրած այն հայտարարությանը, որ պատասխանն ավելի ցավոտ է լինելու, ապա, ըստ Լարիսա Ալավերդյանի՝ դա  էմոցիոնալ հայտարարություն էր: