տուն Լուրեր Միջազգային դաշինքն 9 ամսում ավելի քան 10 հազար ահաբեկիչներ է ոչնչացրել Սիրիայում...

Միջազգային դաշինքն 9 ամսում ավելի քան 10 հազար ահաբեկիչներ է ոչնչացրել Սիրիայում և Իրաքում

73
0

Islamic_State_(IS)_insurgents,_Anbar_Province,_Iraq «Իսլամական պետության» ավելի քան տասը հազար ահաբեկիչներ են սպանվել Սիրիայում և Իրաքում՝ կազմակերպության դեմ միջազգային դաշինքի ռազմական գործողություններ ծավալելուց ի վեր: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին  հայստարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինկենը՝ Փարիզում միջազգային դաշինքի անդամ-երկրների մասնկացությամբ հակաահաբեկչական գո ործողությունների վերաբերյալ համաժողովի շրջանակներում: Նրա խոսքով՝ ԻՊ-ն հսկայական վնասներ է կրել ինն ամիսների ընթացքում:

Նորվեգիայի համաժողովին մասնակցող ներկայացուցիչը հայտարարել է, որ 15,3 միլիոն դոլար կտրամադրի Իրաքի բնակչությանը՝ որպես մարդասիրական օգնություն: Այն կտրամադրվի ի պատասխան Իրաքին օգնելու վերաբերյալ ՄԱԿ-ի կոչի:

Միջազգային դաշինքը Իրաքում ԻՊ-ի դեմ ռազմական գործողոթյուններ սկսել է օգոստոսից, իսկ Սիրիայում՝ սեպտեմբերի վերջից: