տուն Լուրեր Միջադեպի մասնակիցներից միայն մեկն է նախարարության աշխատակից

Միջադեպի մասնակիցներից միայն մեկն է նախարարության աշխատակից

103
0

gagik

ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը թիկնապահներ չունի: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Կապի եւ տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը: Առաքելյանն ասաց, թե միջադեպի մասին տեղեկացել է մամուլից: «Կարծում եմ, ձեր հարցերը պետք է ուղղված լինի իրավապահ մարմիններին, որովհետեւ սահմանված կարգով քննություն է իրականացվում»,- ասաց փոխնախարարը: Նա նաեւ հայտարարեց, թե միջադեպի մասին խոսել է նաեւ նախարար Գագիկ Բեգլարյանը՝ ասելով, որ միջադեպի մասնակիցներից միայն մեկն է գրանցված կապի եւ տրանսպորտի նախարարությունում որպես աշխատակից:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե՝ եթե Գագիկ Բեգլարյանը թիկնապահներ չունի, ապա ովքե՞ր են նրան ուղեկցում՝ Արթուր Առաքելյանը խորհուրդ տվեց այդ հարցերն ուղղել Գագիկ Բեգլարյանին: