տուն Լուրեր Միհրան Պողոսյանը հարցաքննվել է

Միհրան Պողոսյանը հարցաքննվել է

91
0

Mihran-Poxosyan1Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը Պանամական օֆշորային գործարքների կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանից:

Նա նշեց, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, բացի Միհրան Պողոսյանից հարցաքննվել են մի շարք անձինք:

Նշենք, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը հայտնվել էր օֆշորային լուրջ սկանդալի մեջ, ապա հայտարարություն էր տարածել. «Հայկական եւ միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաեւ իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի եւ բռնապետական Ադրբեջանի միջեւ քաղաքակրթական որեւէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով` «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ:

Պողոսյանի կողմից օֆշորային գործարքների վերաբերյալ սկանդալային հրապարակումներից հետո ԴԱՀԿ ծառայության պետը հրաժարական տվեց` հայտարարելով, որ ցավում է, որ իր անունը նույն փաստաթղթերում հայտնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։