տուն Սպորտ Միևնույնն է` Ռեալը լավագույնն է. Ռոնալդու

Միևնույնն է` Ռեալը լավագույնն է. Ռոնալդու

180
0

Real Madrid's Cristiano Ronaldo celebrates after scoring a goal against Levante during their Spanish first division soccer match at Santiago Bernabeu stadium in Madrid

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն հայտարարել է, որ պետք չէ կենտրոնանալ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Ատլետիկոյից» կրած պարտության վրա (0:4) և նախապատրաստվել մյուս հանդիպումներին:

«Մենք ավելի լավն ենք, քան «Ատլետիկոն», և դա պետք է ցույց տանք խաղադաշտում: Կարծում եմ, որ, ի վերջո, մենք կհաղթենք այս առաջնությունը: Ավելի լավ է` մոռանանք այդ օրը, չէ որ մենք շարունակում ենք առաջատարը մնալ մրցաշարային աղյուսակում և պայքարելու ենք մինչև վերջ: Անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ մոռանալ այն մասին, որ «Ռեալը» կարող է ինչ-որ մեկին պարտվել 0:4 հաշվով», — ասել է նա: Այս մասին հաղորդում է BBC-ն: