Պակիստանյան ծագում ունեցող բրիտանացի Այան Կուրեշին դարձել է Microsoft ընկերության ամենաերիտասարդ աշխատակիցը: The Daily Express-ը գրում է, որ Այանը հինգ տարեկան է: Նա արդեն համապատասխան քննությունը հանձնել է Բիրմինգեմի համալսարանում:
Սկզբում ընկերությունում ցանկացել են մերժել Կուրեշիի հայտը, քանի որ նրա տարիքը չի համապատասխանել անհրաժեշտ չափանի,,ներին: Սակայն ի վերջո նրան թույլատրել են քննութոյւն հանձնել, որն էլ նա հաջողությամբ անցել է:
«Մենք շատ հպարտ ենք նրանով: Նա շատ է հետաքրքված համակարգիչներով 3 տարեկանից, և ես այն ժամանակվանից նրան պատմել են սարքերի, ծրագրերի մասին», — ասել է նրա հայրը` Ազիմ Կուրեշին` հավելելով, որ որդու համար համակարգչային լաբորատորիա է սարքել իր տան մեջ, որը երեխան շատ է սիրում:
Microsoft-ի նախորդ ամենաերիտասարդ աշխատակիցը պակիստանցի 6,5 ամյա Մեհրոզ Յավարն է: