տուն Քաղաքական Միջազգային Microsoft-ի նախկին տնօրենն արգելելու է իր թիմի բասկետբոլիստներին iPad օգտագործել

Microsoft-ի նախկին տնօրենն արգելելու է իր թիմի բասկետբոլիստներին iPad օգտագործել

99
0

steve_ballmer_800_contentfullwidth

Microsoft ընկերության նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը պատրաստվում է արգելել իրեն պատկանող «Լոս Անջելես Կլիպերս» ակումբի բասկետբոլիստներին iPad պլանշետներ օգտագործել: Այս մասին նա նշել է Reuters գործակալությանը տված հարցազրույցում:

««Կլիպերսի» մեծ մասը Windows է օգտագործում, սակայն որոշ խաղացողներ և մարզիչները՝ ոչ: Եվ Դոկը (թիմի մարզիչ Դոկ Ռիվերսը) նույնպես գիտի, որ դրանով պետք է զբաղվել: Նա խոստացել է, որ կազատվի iPad-ից, սակայն ոչ այս մրցաշրջանում», — նշել է միլիարդատերը:

Հիշեցնեն, որ Բալմերը «Լոս Անջելես Կլիպերսը» նախորդ ամիս գնել է 2 միլիարդ դոլարով:

«Կլիպերսի» նախկին սեփականատեր Դոնալդ Ստերլինգը, ով ավելի վաղ ռասայական սկանդալի կենտրոնում էր հայտնվել, անձնական պատճառներից ելնելով վաճառել է իր սեփականությունը:

Հիշեցնենք, որ «Լոս Անջելես Կլիպերսը» NBA-ի նախորդ մրցաշրջանի կանոնավոր առաջնությունն ավարտել է արևմտյան կոնֆերենցիայի 3-րդ հորիզոնականում (57 հաղթանակ, 25 պարտություն)՝ փլեյ-օֆում կոնֆերենցիայի կիսաեզրափակչում 4-2 հաշվով պարտվելով «Օկլահոմա Սիթիին»: