տուն Քաղաքական Միջազգային Microsoft-ը հետաձգել է Xbox One-ի վաճառքի մեկնարկը Չինաստանում

Microsoft-ը հետաձգել է Xbox One-ի վաճառքի մեկնարկը Չինաստանում

88
0

X

Microsoft ընկերությունը հետաձգել է Xbox One խաղային համակարգերի վաճառքի մեկնարկը Չինաստանում: Այն պետք է կայանար վաղը՝ սեպտեմբերի 23-ին, սակայն վերջին պահին տեխնոլոգիական հսկան որոշել է շնորհանդեսը տեղափոխել մինչև տարվա վերջ: Ինչպես գրում է Forbes-ը, ընկերությունը հրաժարվում է որևէ կերպ բացատրել իր որոշումը, կամ նշել վաճառքի մեկնարկի նոր օրը:

«Xbox-ի մեջ մենք հպարտանում ենք նրանով, որ այն օգտագործողներին հնարավորություն է տալիս խաղալ ամենաբարձրակարգ խաղերը: Եվ որպեսզի մենք կարողանանք կատարել մեր խոստումը, ստիպված ենք հետաձգել Xbox One թողարկումը: Մեր գործընկերոջ՝ BesTV-ի հետ մենք ակնկալում ենք, որ չինական շուկայում վաճառքը կսկսենք մինչև այս տարվա վերջ», — ասվում է Microsoft-ի տարածած հայտարարության մեջ:

Համացանցի օգտատերերը փորձում են հասկանալ այս ուշացման պատճառը: Forbes-ի փորձագետները նշում են, որ նման որոշման պատճառ կարող է լինել ճապոնական շուկայում Xbox One-ի տապալումը: Վաճառքի 4 օրերի ընթացքում Microsoft-ը «Ծագող արևի երկրում» կարողացել է միայն 23,5 հազար նմուշ վաճառել: Թեև այս խաղային համակարգը երբեք էլ տարածված չի եղել Ճապոնիայում, սակայն, միևնույն է, այն շատ ավելի լավ էր վաճառվում (Xbox 360-ը՝ 62 հազար օրինակ, իսկ առաջին սերնդի Xbox-ը՝ 124 հազար օրինակ):