տուն Քաղաքական Միջազգային Microsoft-ը գնում է LinkedIn-ը

Microsoft-ը գնում է LinkedIn-ը

93
0

microsoft_4Microsoft ընկերությունը հայտարարել է, որ LinkedIn սոցիալական ցանցը գնելու շուրջ գործարք է կնքել: Այն 26.2 մլրդ դոլար կարժենա: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:

Հայտարարությունում նշվում է, որ սոցցանցը «կպահպանի իր մշակույթն ու անկախությունը»: Բացի այդ, LinkedIn-ը կշարունակի ղեկավարել Ջեֆ Վեյները եւ իր նախագծի համար հաշվետու կլինի միայն Microsoft-ի ղեկավարին:

Նշվում է, որ պայմանագիրը կնքվելու է 2016 թվականի ընթացքում: