տուն Լուրեր Microsoft-ը հրապարակել է հատուկ ծառայություններից ստացված հարցումների վիճակագրությունը

Microsoft-ը հրապարակել է հատուկ ծառայություններից ստացված հարցումների վիճակագրությունը

158
0

14

Microsoft ընկերությունը, որի օպերացիոն համակարգերը գերակշռողն են աշխարհում, հրապարկել է 2013 թվականի առաջին եռամսյակում տարբեր երկրների հատուկ ծառայությունների կողմից ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրություն։ Այս մասին հաղորդում է ընկերության պաշտոնական կայքը։

Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունը ստացել է 37 հազար հարցում, որոնք վերաբերել են 66 հազար օգտահաշիվների։ 77 տոկոս դեպքերում հատուկ ծառայություններին հետաքրքրել են IP հասցեները, օգտատերերի անունները։ Հարցումների 75 տոկոսը ստացվել է ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Թուրքիայից։

Ամերիկյան ընկերությունում նշում են, որ բավարարվել են հարցումների միայն 2.19 տոկոսը։

Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդենի հրապարակած տվյալներից հետո մի քանի IT ընկերությունների, այդ թվում՝ Microsoft-ին մեղադրեցին ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here