Ուզբեկստանի Ֆերգանայի շրջանում երկրի վարչապետ Շավքաթ Միրզոևի հնարավոր այցին ընդառաջ՝ տեղական բնակիչներին ստիպել են ետ սոսնձել արդեն հավաքված բամբակը, որպեսզի վարչապետը դաշտերում բամբակի առատությունը տեսնի,հաղորդում է «Ազատության» ուզբեկական ծառայությունը:
Տեղական իշխանությունները, սակայն, այս հաղորդագրությունը հերքել են:
Հատկանշական է, որ երկրի վարչապետն այդպես էլ չի այցելել շրջան: