տուն Տնտեսական Միայն վերահսկողությամբ գազի գնաճի հարցը չի լուծվի, պատժել է պետք. Թևան Պողոսյան

Միայն վերահսկողությամբ գազի գնաճի հարցը չի լուծվի, պատժել է պետք. Թևան Պողոսյան

96
0

Tevan_Pogosyan

Ոչ թե օրենսդրական, այլ վերահսկողական բաց է տեսնում ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը գազի թանկացման հետ կապված: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ-ական պատգամավորը: «Այս հարցը օրենքով կարգավորված է: Վերահսկողության բաց է այստեղ առկա: Ուղղակի այսպիսի իրավիճակներում վերահսկողությունը պետք է ավելի խստացնել: Պարզապես այնքան մեծ շրջանակ է իր մեջ ներառում գնաճի երևույթը, որ երևի թե հանձնաժողովն էլ չի հասցնում բոլորին վերահսկել: Ես կարծում եմ, որ պետք է գտնել միջոցներ՝ վերահսկողությունը խստացնելու համար»:

Թևան Պողոսյանը այս հարցի լուծումը միայն վերահսկողությունը խստացնելու միջոցով չի տեսնում: «Վերահսկողությունը մի բաց, բայց մեզ մոտ պետք է համապատասխան պատժի գործողություններ լինեն և լինեն ռեալ: Կենտրոնական բանկն ասում է, որ գնաճի խախտման 16 վարույթ են նախաձեռնվել, փոխանակման կետերում՝ 40: Եթե մենք մոտակա մի քանի օրերի ընթացքում չլսենք անուններ և պատժիչ գործողությունների մասին, ամեն ինչ կմնա այնպես՝ ինչես որ կար: Եթե հանձնաժողովը մտնի խանութեր, կամ գազալցակայաններ ու խախտումները գրանցելուն պես անուններով հրապարակավ չպատժի ռեալ, ապա փոփոխություններ չեն լինի»: