ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ Հայաստան է այցելել ՄԱՁԻԱՀ-ի բարի կամքի դեսպան Վերա Բրեժնևան:
«Ըստ վիճակագրության` Հայաստանում այս ոլորտում ամենալավ արդյունքներն են տարածաշրջանում: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում, հիվանդացության թիվն այստեղ համեմատաբար ցածր է` համեմատած տարածաշրջանի մյուս երկրների հետ, այստեղ մեծ է ուշադրությունը նաև իշխանությունների կողմից»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Վերա Բրեժնևան:
Նա հանդիպում է ունեցել ՄԻԱՎ խնդիր ունեցող հայ կանանց հետ: Տպավորությունների մասին խոսելիս` Բրեժնևան ասաց.
«Նրանք ակտիվ ու գեղեցիկ կանայք են, որոնք, սակայն, ամաչում են բացել իրենց դեմքը: Նրանք ինձ խնդրեցին փոխանցել, որ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում գրկախառնությունների միջոցով: Ավելին, ես կասեի, որ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում անգամ համբույրի, նույն սպասքից օգտվելու և այլնի դեպքում»:
Բրեժնևան նաև նշեց, որ նախքան ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան նշանակվելը, անցել է ստուգում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ: