տուն Լուրեր «Միասնական Ռուսաստանը» Պետդումայի ընտրություններում առաջատարն է

«Միասնական Ռուսաստանը» Պետդումայի ընտրություններում առաջատարն է

106
0

ռ

«Միասնական Ռուսաստանը»  առաջատարն է  7-րդ Պետդումայի  ընտրություններում,  հանրագումարային արձանագրությունների տվյալների ամփոփումից հետո ստանալով ձայների 54,16 տոկոսը:

«Ընտրություններ» համակարգի տվյալներով`  ՌԴ կոմունիստական կուսակցությունը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 13,5%, երրորդ տեղը` Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը` 13,26%, «Արդար Ռուսաստանը»` 6,18%: Մյուս կուսակցությունները չեն անցել ոչ 5%-ի, ոչ էլ 3%-ի  (որը պետֆինանասավորման իրավունք է ընձեռում) շեմը:

Ընդ որում, «Միասնական Ռուսաստանը» շահում է 203  միամանդատ  օկրուգներում, «Արդար Ռուսաստանը» և կոմունիստական կուսակցությունը`7, իսկ    Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը` 5, «Հայրենիքը» և  «Քաղաքացիական հարթակը»` 1՝ հաղորդում է RIA Novosti -ն :