տուն Լուրեր Միակ փրկությունն այդ ծրագրի իրականացումն է. Ծառուկյան

Միակ փրկությունն այդ ծրագրի իրականացումն է. Ծառուկյան

110
0

Gagik

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Սիսիանում հանդիպեց ընտրողների հետ: Դաշինքի առաջնորդն իր խոսքում նշեց, որ եկել են իրենց ծրագիրը ներկայացնելու:

«Բոլոր տեղերում նույնն է` խնդիր, պրոբլեմ, երեխաներին պահել, ուսման վարձ եւ այլն… Միակ փրկությունը այդ ծրագրի իրականացումն է, դրանից հետո հանրապետությունով մեկ խնդիրները կլուծվեն»,- ընտրողների հետ հանդիպմանն ասաց Ծառուկյանը:

Նրա խոսքով՝  քարոզարշավի շրջանակում ուր գնացել է, իրեն ասել են. «Որտեղ մտնում եմ, մարդիկ ասում են. «Ծառուկյան ջան, փրկի, Ծառուկյան ջան, փրկի: Ծառուկյանը իրա սպիտակ կյանքը թողած` էս ծանրության տակ ա մտել: Պաշտոնի ու փողի համար չեմ պայքարում: Աստծո կամոք, ամեն ինչ էլ ունեմ, աշխարհում ճանաչում էլ ունեմ, Ծառուկյանը ազգի պատիվը բարձր է պահել, տեսեք, թե ոնց են վերաբերվում Ծառուկյանին»:

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ընտրությունները հնարավորություն են փոփոխություններ կատարելու:

«Օրենք էլ կփոխենք, համակարգ էլ կփոխենք, որոշում էլ կկայացնենք, մեղավորներն էլ կպատժվեն: Բոլոր խնդիրներն էլ լուծում ունեն»,- եզրափակեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը: