տուն Քաղաքական Միջազգային Միացյալ նահանգներն իսլամական պետության դեմ պայքարում տարեկան կարող են ծախսել մինչև 22...

Միացյալ նահանգներն իսլամական պետության դեմ պայքարում տարեկան կարող են ծախսել մինչև 22 միլիարդ դոլար

118
0

Pakistani-Taliban-join-Islamic-State-620x350

«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու համար Միացյալ նահանգները կարող են տարեկան ծախսել 2.4-ից մինչև 22 մլրդ դոլար։ Նման եզրակացություն են արել Ռազմավարական և բյուջետային գնահատականների վաշինգտոնյան կենտրոնի մասնագետները։

«Ոչ հաճախակի օդային օպերացիաները կարժենան տարեկան 2.4-3.8 մլրդ դոլար, ավելի հաճախակի հարվածները՝ 4.2-6.8 մլրդ», — ասվում է  զեկույցում։ Իսկ եթե գործողություններին միանան ցամաքային ուժերը, ապա ռազմական բյուջեն կաճի միչեւ 13-22 մլրդ դոլար։

Ավելի վաղ ԱՄՆ շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեի նախագահ Մարտին Դեմփսին ասել էր, որ «Իսլամական պետության վերջնական ոչնչացման համար անհրաժեշտ է կազմակերպել ցամաքային օպերացիա»։