տուն Քաղաքական Միջազգային Միացյալ Նահանգներն Իրանին նախապես տեղյակ է պահել Սիրիայի տարածքը ռմբակոծելու մասին

Միացյալ Նահանգներն Իրանին նախապես տեղյակ է պահել Սիրիայի տարածքը ռմբակոծելու մասին

68
0

Syrian-woman-stoned-to-death

ԱՄՆ-ն նախապես տեղեկացրել էր Իրանին՝Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերը ռմբակոծելու մասին՝ շեշտելով, որ չի պատրաստվում ցամաքային գործողություններ սկսել Բաշար Ալ-Ասադի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով իրանցի պաշտոնյային։

Նրա խոսքերով՝ այս հարցն առաջին անգամ քննարկվել է Ժնևում, ապա Նյու Յորքում, ուր ընթանում են միջուկային հարցի շուրջ բանակցությունները։ ԱՄՆ-ն Իրանի իշխանություններին հավաստիացրել է, որ Ասադը չի դառնա ամերիկյան և կոալիցիոն զորքերի թիրախը իսլամիստների դիրքերի ռմբակոծության ժամանակ։

Ամերիկյան վարչակազմում գործակալության աղբյուրը նույնպես հաստատել է, որ իրանական կողմի հետ քննարկվել է հարվածներ հասցնելու հարցը։