տուն Քաղաքական Միջազգային Միացյալ նահանգները մեծացնում է Եվրոպայում ռազմական ներկայությունը

Միացյալ նահանգները մեծացնում է Եվրոպայում ռազմական ներկայությունը

82
0

130322-A-ZU930-014

Ամերիկան պատրաստվում  է ավելացնել Եվրոպայում իր ռազմական ներկայությունը։ 2015 թվականի մարտին Եվրոպայում ԱՄՆ ռազմաբազա կժամանի ԱՄՆ բանակի 3-րդ ցամաքային դիվիզիայի ստորաբաժանումներից մեկը։ Այս մասին հայտնել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը։

Բրիգադն ունենալու է Abrams М1 տեսակի 200 տանկ, հետևակային մեքենաներ և Paladin տեսակի գաուբիցներ։ Ստորաբաժանումն ամբողջությամբ կտեղակայվի մինչև 2015 թվականի վերջը։ Հոջեսն ասել է, որ սա տեղի է ունենում երկար տարիների ընթացքում Եվրոպայում ամերիկյան զորքերի կրճատումից հետո։

Հոջեսի խոսքերով՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներին հանգստացնելու համար, որոնք մտահոգված են Ռուսաստանի գործողություններով Ուկրաինայում, ԱՄՆ-ն զորավարժություններ է անցկացնում Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների հետ։