Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Մարալիկի, Արթիկի, Սևանի, Ճամբարակի ավտոճանապարհներին տեղում է ձյուն, փոխանցում է Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: