Գեներալական կոչումները, որ տրվեցին ուժային կառույցների ղեկավարներին, ուշացած էին՝ խախտում են արել ուշացնելով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին գեներալ-մայորի կոչումներ շնորհելուն:
«Որպես ուժային կառույցի նախկին աշխատակից ասեմ հետևյալը, որ երկրները, որտեղ ուժային կառույցների ղեկավարները ստանում են կոչումներ, այդ երկրներում կոչումները ստանում են, երբ ունենում են համապատասխան պաշտոն: Այս մարդիկ, որոնք ստացել են կոչում, համապատասխան պաշտոնը վաղուց ունեին։ Նրանց հասնում էր դա: Դեռ մի քիչ էլ ուշացած է, որ տրվել է: Մի քիչ ուշացրել են, շուտ պետք է տված լինեին: Եթե նշանակվել է այդ պաշտոնին, ուրեմն կոչումը պետք է ստանա»,- ընդգծեց Ցոլակյանը: