տուն Հասարակություն Իրավական Մի քիչ սպասեք՝ կիմանաք. դատավոր Գրիգորյանը՝ իր աշխատասենյակի խուզարկության մասին

Մի քիչ սպասեք՝ կիմանաք. դատավոր Գրիգորյանը՝ իր աշխատասենյակի խուզարկության մասին

111
0

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում որեւէ կարգավիճակ չունի: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ խուզարկությունը մեկ այլ քրեական գործի շրջանակներում է իրականացվել:

Հարցին՝ այս քրեական գործը առնչություն ունի՞ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի հետ, դատավորը պատասխանեց. «Մի քիչ որ սպասեք՝ կիմանաք: Այդքանը կարող եմ ասել: Մի քիչ համբերեք՝ կիմանաք»:

Նա նաեւ չասաց, թե խուզարկությամբ աշխատասենյակից որեւէ բան առգրավվե՞լ է, թե՝ ոչ: «Եկեք հիմա այդ հարցերին ես չպատասխանեմ»,- ասաց նա:

Իսկ արդյոք քրեական գործի շրջանակներում որեւէ կարգավիճակ ունի՞, Գրիգորյանը ասաց՝ ըստ քննիչի ոչ: