ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում իրենց պարտականությունները լավագույնս կատարած զինծառայողների պարգևատրման ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ՌԴ-ն կարող է մի քանի ժամում վերականգնել ռազմական ներկայության նախկին մակարդակը Սիրիայում, փոխանցում է Rossia 24-ը:
Այդուհանդերձ, Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը չէր ցանկանա դա անել:
Նա նաև հավելել է, որ ՌԴ-ն կշարունակի հարվածներ հասցնել Սիրիայում ահաբեկիչների դիրքերին: