տուն Լուրեր Մի քանի թվեր Հայաստանի արտահանման ցուցանիշներից

Մի քանի թվեր Հայաստանի արտահանման ցուցանիշներից

140
0

 

Մաքսային ծառայությունը հրապարակել է 2015թ.-ի  արտաքին առևտրի ցուցանիշները:  Ներկայացնենք, Հայաստանի համար մի քանի կարևոր ցուցանիշներ՝ ըստ ապրանքախմբերի և ըստ երկիրապրանք կտրվածքի:

 

  • Հայաստանից արտահանվող 9 ամենախոշոր ապրանքախմբերն են՝
  1. Պղնձի հանքաքարը և խտանյութը- 316,6 մլն. դոլար,
  2. Սիգարներ, սիգարետները-171 մլն. դոլար,
  3. էթիլային սպիրտ (հիմնականում կոնյակ)-105,8 մլն. դոլար,
  4. Ոսկի -96,9 մլն. դոլար,
  5. Ալյումինի նրբաթիթեղ-82,8 մլն. դոլար,
  6. Էլեկտրաէներգիա-81,1 մլն. դոլար,
  7. Ադամանդ-67,4 մլն դոլար,
  8. Չզտված պղինձ-65,5 մլն. դոլար,
  9. Երկաթահամահալվածք (ֆերրոմոլիբդեն)-55,5 մլն. դոլար:

 

  • Հայաստանի արտահանման 9 ամենախոշոր ապրանքախմբերի մաքսային արժեքը միասին կազմել են՝ 1,042 մլրդ. դոլար և կազմել են ամբողջ արտահանման արժեքի (1,48 մլրդ.դոլար)-ի  70%-ը:

 

  • Արտահանվող նշված ամենախոշոր ապրանքախմբերից արժեքային արտահայտությամբ նախորդ տարվա համեմատ աճ են գրանցել՝ պղնձի խտանյութի  (80,8 մլն. դոլար), սիգարներ և սիգարետների ( 54,5  մլն. դոլար), ոսկու (15 մլն. դոլար)  և  էլեկտարէներգիայի արտահանման ծավալները (7,6 մլն. դոլարով):

 

  • 2015 թ.-ին բնեղեն և արժեքային արտահայտությամբ արտահանման ամենամեծ աճ է ապահովել պղնձի խտանյութը, որի բնեղեն ծավալները աճել են 67%, կազմելով 309,1 հազար տոննա, իսկ արժեքային արտահայտությամբ աճը կազմել է՝  34%,  կազմելով  313,6 մլն. դոլար:

 

  • Սիգարների և սիգարետների արտահանումը նույնպես բնեղեն և արժեքային արտահայտությամբ աճ է գրանցել, որտեղ բնեղեն ծավալները աճել են 50%, կազմելով 15,9 մլրդ. հատ, իսկ արժեքային արտահայտությամբ աճել է 47%, կազմելով՝  171 մլն. դոլար:

 

  • Կարևորագույն արտահանվող ապրանքի՝  կոնյակի  ծավալները նվազել են թե´ արժեքային-36% , թե´ բնեղեն ցուցանիշներով՝-9%:

 

  • Ամենամեծ մաքսային արժեքով ապրանքները արտահանվել են հետևյալ 9 երկրները՝

 

1. Ռուսաստան — 245,1 մլն. դոլար կամ ամբողջ արտահանման կառուցվածքի 15,2%-ը,

2. Չինաստան-165,3 մլն. դոլար կամ 11,1%-ը,

3. Գերմանիա-140,2 մլն. դոլար կամ 9,8%-ը,

4. Իրաք-130,6 մլն. դոլար կամ 8,8%-ը,

5. Վրաստան-125,9 մլն. դոլար կամ 7,8%-ը,

6. Կանադա-108,3 մլն. դոլար կամ 7,5%-ը,

7. Բուլղարիա-78,9 մլն. դոլար կամ 5,3%-ը,

8. Իրան- 81,9 մլն. դոլար կամ 5,2%-ը,

9. ԱՄՆ-52,9 մլն. դոլար կամ 3,7%-ը:

 

  • Այս 9 երկրները միասին ապահովել են Հայաստանից արտահանման ծավալների 74,4%-ը:

 

  • Դեպի այս երկրներ արտահանվող ամենամեծ մաքսային արժեք ունեցող ապրանքը եղել է՝

1

1.Ռուսաստան – կոնյակը՝ 79,9 մլն դոլար,

2.Չինաստան —  պղնձի խտանյութը՝ 138,9  մլն. դոլար,

3.Գերմանիա — չզտած պղինձը՝  65,5  մլն. դոլար

4.Իրաք —  սիգար, սիգարետները՝  126,2 մլն. դոլար,

5.Վրաստան — պղնձի խտանյութը՝ 44 մլն. դոլար,

6.Կանադա-ոսկին՝ 96,9 մլն. դոլար,

7.Բուլղարիա — պղնձի խտանյութը՝  78,5 մլն. դոլար,

8.Իրան- էլեկտրաէներգիան՝  73,8 մլն. դոլար,

9.ԱՄՆ- ալյումինե նրբաթիթեղը՝  35,8 մլն. դոլար:

 

  • Ըստ ԱՎԾ-ի, արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է վերը նշված երկրներից, դեպի  Իրաք- 62%, Վրաստան-37,6%, Կանադա-20,3%:

 

  • Վերը նշված երկրներից նվազել է արտահանումը դեպի ԱՄՆ-40,3%, Ռուսաստան-26,7%,  Գերմանիա-8,5%, Իրան-8,2%, Բուլղարիա-7,8%, Չինաստան-3,3%: