Այսօր «Չեք անցկացնի» շարժումը բողոքի ցույց էր իրականացնում Ազգային ժողովի առջև: Ցույցի ընթացքում ոստիկանները խոչընդոտեցին ցուցարարների՝ պաստառներ փակցնելու գործողությունները: Ոստիկանների և ցուցարարների միջև քաշքշուկից հետո 21 հոգի բերման ենթարկվեց: Ոստիկաններն այդ ընթացքում փորձեցին բերման ենթարկել նաև ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին:
«Մի քանի րոպե բերման ենթարկեցին, մինչև զգացին՝ ինչ են անում, հետո էլ սկսեցին հակառակ բերման ենթարկել: Ուժով, ինչպես մեքենա էին բարձրացրել, նույն ձևով էլ ուժով իջեցրին մեքենայից: Զգացին երևի, թե ինչ հիմարություն են արել: Ես հենց ներ հանդիպման էի Շվեդիայի դեսպանի և ԵՄ պատվիրակության ներկայացուցչի հետ: Ես ներկայացրել եմ իրավիճակը: Նաև իրենց միջոցով հայտարարեցի, որ եթե շատ արագ ազատ չարձակեն բոլոր ակտիվիստներին և չդադարեցնեն տեռորը «ոչ»-ի կողմնակիցների նկատմամբ, սա քաղաքական տեռոր է: Այստեղի ցույցը եղել է ամբողջությամբ օրենքի սահմաններում»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց պատգամավորը:
Իսկ ոստիկանության գործողությունները Մանուկյանը գնահատեց անօրինական:
Նա հորդորեց իշխանություններին ազատ արձակել բերման ենթարկվածներին, այլապես խոստացավ դիմել Հայաստանում գործող միջազգային բոլոր կառույցներին: