տուն Սպորտ Մի քանի օրից Բլատերը պաշտոնանկ կարվի

Մի քանի օրից Բլատերը պաշտոնանկ կարվի

101
0

8

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերն արդեն մոտ оրերս կարող է հեռացվել աշխատանքից, հաղորդում է France Presse գործակալությունը:

Աղբյուրի համաձայն` այդպես կլինի, եթե շվեյցարացին ինքնակամ չլքի իր պաշտոնը: Սեպտեմբերի 25-ին Բլատերի դեմ քրեական գործ էր հարուցվել Միշել Պլատինիին 2 մլն ֆրանկ անօրինական փոխանցելու համար:

Պլատինին ավելի վաղ հայտնել էր, որ այդ գումարն իրեն փոխանցվել է ՖԻՖԱ-ի հետ կնքված պայմանագրով՝ աշխատանքի համար:

Հիշեցնենք, որ Բլատերը մայիսին հայտնել է հրաժարականի մասին, սակայն մինչև 2016 թվականի փետրվարը կայանալիք նոր ընտրությունները նա չի լքի պաշտոնը: