Մաքսային ծառայությունը հրապարակել է 2015թ.-ի արտաքին առևտրի մանրամասն ցուցանիշները՝ ըստ ապրանքախմբերի և ըստ երկիր-ապրանք կտրվածքի: Ներկայացնենք մի քանի կարևոր թվեր ներմուծման հետ կապված:
- Հայաստան ներմուծվող 10 ամենամեծ մաքսային արժեք ունեցող ապրանքներն են՝
- Բնական և հեղուկ գազ — 514,3 մլն. դոլար,
- Նավթ և նավթամթերք-213,4 մլն. դոլար,
- Մարդատար ավտոմեքենա-133,4 մլն. դոլար,
- Դեղամիջոցներ-92,3 մլն. դոլար,
- Ադամանդ-87,1 մլն. դոլար,
- Ցորեն-76,1 մլն. դոլար,
- Անմշակ ալյումին-59,1 մլն. դոլար,
- Բջջային ցանցի ևայլ կապի ապարատներ, հեռախոսներ-47,1 մլն. դոլար
- Ծխախոտի հումք-42,5 մլն. դոլար,
- Սիգարներ, սիգարետներ-39 մլն. դոլար:
- Հայաստան ներմուծվող 10 ամենամեծ մաքսային արժեք ունեցող ապրանքների արժեքը միասին կազմել է 1,3 մլրդ. դոլար, որը կազմել է ամբողջ ներմուծման 40%-ը: Հիշեցնենք, որ ներմուծման ծավալը ըստ ԱՎԾ—ի կազմել է 3, 25 մլրդ. դոլար, իսկ բացասական սալդոն կազմել է 1,76 մլրդ. դոլար։ Ներմուծման ծավալները նախորդ տարվա համեմատ նվազել են 1 մլրդ. 170 մլն. դոլարով կամ 26,5%-ով:
- Ամենամեծ չափով կրճատվել են ներմուծվող հետևյալ ապրանքների ծավալները՝ մարդատար ավտոմեքենաներ- 146 մլն. դոլարով, նավթ և նավթաթերք- 109 մլն. դոլարով, ադամանդ- 61 մլն. դոլարով, ցորեն- 23,7 մլն. դոլարով, էթիլային սպիրտ-13 մլն. դոլարով, սիգարներ-5,6 մլն. դոլար և այլն:
- Մի փոքր աճ են գրանցել նախորդող տարվա համեմատ բնական և հեղուկ գազի -15 մլն. դոլար, ծխախոտի հումքի-4,3 մլն. դոլար և անմշակ ալյումինի -1,5 մլն դոլար ներմուծման ծավալները:
- Ամենամեծ մաքսային արժեքով ապրանքներ ներմուծվել են հետևյալ 10 երկրներից՝
1. Ռուսաստան – 1 մլրդ. 81 մլն. դոլար կամ ամբողջ ներմուծման մոտ 33%-ը,
2. Չինաստան- 310,8 մլն. դոլար կամ ամբողջ ներմուծման 9,5 %-ը,
3. Գերմանիա -200,7 մլն. դոլար կամ 6,2 %-ը,
4. Իրան- 198,5 մլն. դոլար կամ 6,1 %-ը,
5. Իտալիա-147,8 մլն. դոլար կամ 4,6%-ը,
6.Թուրքիա- 136,9 մլն. դոլար կամ 4,2%,
7.Ուկրաինա — 124,7 մլն. դոլար կամ 3,8 %-ը,
8. ԱՄՆ-107,4 մլն. դոլար կամ 3,3%-ը,
9.Վրաստան — 95,1 մլն. դոլար կամ 2,6 %-ը,
10.Ֆրանսիա- 64,4 մլն դոլար կամ 2%-ը:
- Այս 10 երկրները միասին ապահովել են Հայաստան ներմուծման ծավալների մոտ 74 %-ը:
- Այս երկրներից ներմուծվող ամենամեծ մաքսային արժեք ունեցող ապրանքը եղել է՝
1.Ռուսաստան – բնական գազը՝ 426,2 մլն. դոլար,
2.Չինաստան- բջջային ցանցի և այլ կապի ապարատներ, հեռախոսներ՝ 28,8 մլն. դոլար,
3. Գերմանիա-մարդատար ավտոմեքենա՝ 49,1 մլն. դոլար,
4. Իրան- բնական գազ՝ 69,1 մլն. դոլար,
5. Իտալիա- գործվածքներ սինթետիկ թելից՝ 8,8 մլն. դոլար,
6.Թուրքիա- լվացող և մաքրող միջոցներ՝ 6,7 մլն. դոլար,
7.Ուկրաինա –սիգարներ, սիգարետներ՝ 21,5 մլն. դոլար,
8.ԱՄՆ- մարդատար ավտոմեքենաներ -10,6 մլն. դոլար,
9.Վրաստան – բնական և հեղուկ գազ՝ 18,9 մլն. դոլար,
10.Ֆրանսիա- դեղամիջոցներ՝ 10,3 մլն. դոլար:
- Ըստ ԱՎԾ-ի վերը նշված գործընկեր երկրներից ներմուծումը 2015 թ.-ին նվազել է՝ Ռուսաստանից 15,6 %-ով, Չինաստանից 24,2%-ով, Գերմանիայից 28,7%-ով, Իրանից 3,9%-ով, Իտալիայից 17,4%-ով, Թուրքիայից 41%-ով, Ուկրաինայից 39,2%-ով, ԱՄՆ-ից 18,5%-ով, Վրաստանից 7,1%-ով, Ֆրանսիայից 18,4%-ով: