Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» 87-րդ մրցանակաբաշխության լավագույն ֆիլմ անվնակարգում առաջադրված 8 աշխատանքների շարքում է նաև Ավա Դյուվերնեյի «Սելմա» (անգլ.՝ Selma) ժապավենը:
Ֆիլմի սյուժեն կառուցված է 1965թ. հայտնի դեպքերի շուրջ, որոնք հանգեցրին ԱՄՆ-ում սևամորթներին ընտրական իրավունք շնորհելու մասին օրենքի ստորագրմանը:
Ամերիկացի սևամորթ բապտիստ քարոզիչ, ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների զանգվածային շարժման առաջնորդ Մարտին Լյութեր Քինգի կերպարը ֆիլմում մարմնավորել է Դևիդ Օեոուոն:
Հատկանշական է, որ հունվարի 16-ին Բարաք Օբամայի ցուցումով Սպիտակ տանը կազմակերպվել է «Սելմայի» մասսայական դիտում, որին մասնակցել են ֆիլմի դերասաններն ու նկարահանող խմբի այլ անդամներ: