տուն Լուրեր Մհեր Սեդրակյանը որոշել է դուրս գալ քաղաքականությունից և զբաղվել բիզնեսով

Մհեր Սեդրակյանը որոշել է դուրս գալ քաղաքականությունից և զբաղվել բիզնեսով

97
0

mher

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը քաղաքականությունից դուրս գալու որոշում է կայացրել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ տեղ չի գտել ՀՀԿ­ի համամասնական և տարածքային ցուցակներում, ընդգծեց, որ չի ցանկացել, քանի որ որոշել է դուրս գալ քաղաքականությունից:

«Ես չեմ ցանկացել ցուցակում լինել: Որոշել եմ դուրս գալ քաղաքականությունից և զբաղվել բիզնեսով»,­-«Արմենպրես»-­ի հաղորդմամբ՝ ընդգծեց պատգամավորը: Նա հավելեց, որ որևէ մեկից նեղացած չէ, պարզապես նման որոշում է կայացրել: Սեդրակյանը հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, թե իր որդուն «Ծառուկյան» դաշինքի ցուցակում ներառելու հարցով քննարկումներ է ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ: