Այսօր ՀՀ Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին ներկայացնել փոխարժեքի տատանումների վերաբեյալ աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքները:
«Կարող եմ զեկուցել, որ փոխարժեքը կայունացել է: Գնման և վաճառքի կետերում 3-5 դրամ է տատանումները կազմում: Շուրջ 94 խանութ փակված էին և չէին գործում, սպասման մեջ էին: Այժմն այդ խանութները վերադարձել են աշխատանքին: Խանութներ կային, որտեղ ապրանքների գները ֆիքսված չէին: Մենք նաև ստացել ենք ՏՄՊՊՀ-ի ամենօրա դիտանցումների արդյունքը մի շարք խոշոր խանութներում: Ամսի 17-ին եղած պիկի կայունացման միտում կա նաև գազի լցակայանների և այլ որոտներում: Դրանից բացի խումբը աշխատանքեր է նախաձեռնել մի շարք ուղղություններով: ԿԲ -ն կներկայացնի հայեցակարգ փոխանակման կետերի մասով, որ տատանումները հնարավորինս դառնան քիչ: Մենք ունենք կայուն իրավիճակ, տատանողականությունը փոխարժեքի ստանդարտի մեջ է»,-ասաց Գաբրիելյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը արձագանքեցˋ նշելով, որ աշխատանքային խումբը երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագիր պետք է իրականացնի և հանրությանը պարբերաբար տեղեկացնի գործընթացի մասին: