Ինպչես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարել էր, որ երեկ գիշեր հանրապետության որոշ տարածքներում գրանցվել է ցրտահարություն, մասնավորապես՝ Զվարթնոցում, Փարաքարում, Մերձավանում:
Մերձավանի գյուղապետ Լևոն Գրիգորյանը araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ չնայած իրենց գյուղում ցրտահարություն եղել՝ մինչև -5, բայց լուրջ վնասներ չեն կրել.«Մեզ մոտ ծիրանի այգիներ չունենք, հիմնականում խաղողի այգիներ են: Միայն տնամերձ հողատարածքներում մարդիկ մի քանի ծիրանի ծառեր ունեն, բայց ոչ մի էդպիսի լուրջ վնասներ չի եղել, իսկ խաղողը նորմալ է»:
Արգավանդի համայնքապետ Գագիկ Օրդուխանյանից տեղեկացանք, որ իրենց մոտ ևս լուրջ վնասներ չեն եղել.«Մեր գյուղը միակ գյուղն է, որտեղ ոչ համայնքային հողեր ունենք, ոչ էլ՝ պահուստային, ոչ էլ ծառեր կան: Էստեղ մենակ մեբելի ցեխեր կան»: