Այսպիսով, 05.04.2016թ. ժամը 12:00 ի տվյալներով ձեռք է բերվել երկկողմանի պայմանավորվածություն, և կրակը դադարեցվել է: Սա նշանակում է, որ կողմերի միջև սկսվելու է բանակցային գործընթացի նոր փուլ: Իհարկե, սա միանշանակ հաղթանակ է: Այս 5-6 օրերին մեր փառապանծ բանակն իրականում կատարեց անբացատրելի և ահռելի մեծ առաքելություն: Հպարտությամբ պետք է վկայել, որ մեր երիտասարդ ու քաջ զինվորների հերոսական պաշտպանությունը և պատժիչ գործողությունները ուղղակիորեն ապշեցրել և խուճապի են մատնել թե՛ ադրբեջանական բանակին, թե՛ վարձու զինվորներին և թե՛ ամբողջ աշխարհին: Պետք է նաև նշել մեր ամբողջ ազգի կամավոր աջակցությունը: Առանց որևէ մեկի ուղղորդման, առանց որևէ հայտարարությունների ամբողջ ազգը ոտքի կանգնեց: Այ սա է Հայը: Մենք քիչ ենք, սակայն մեզ Հայ են ասում: Այս օրերին մենք ապացուցեցինք, որ որևէ մեկից կախված չենք :Մենք ապացուցեցինք, որ երկրի ներսում առկա խնդիրները ոչ մի կերպ չեն կարող խանգարել, երբ հարցը վերաբերում է մեր Սուրբ հողին : Հարկ է նշել նաև լրագրողների հիանալի և օպերատիվ աշխատանքը: Այսպիսով, այսօր 06.04.2016 բանակցությունների նոր փուլ. ստացվում է՝ մենք բոլոր ճակատներում՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական, թե՛ բարոյական, տարել ենք բացահայտ հաղթանակ: Մեզ մնացել է ևս մեկ կռիվ, այն է` կոստյումավորների կռիվը, դիվանագիտական պայմանավորվածությունները, ինչը, թերևս, կարող է լուծել կամ ավելի սրել իրավիճակը :
Նարեկ Մարտոյան