տուն Լուրեր Մեզ համար սովորական է դարձել միջազգային կառույցների` իրականությունը չարտացոլող որոշումները. Լարիսա Ալավերդյան

Մեզ համար սովորական է դարձել միջազգային կառույցների` իրականությունը չարտացոլող որոշումները. Լարիսա Ալավերդյան

105
0

Larisa-Alaverdyan_24

«Մեզ համար սովորական է դարձել ան, որ այս կամ այն կառույցներն ընդունում են որոշումներ, որոնք բոլորովին չեն արտացոլում իրականությունը և իրավական վիճակը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԵԽԽվ-ում կայացված որոշման մասին նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքովˋ դրական տարբերությունն այն էր, որ այս անգամ կողմ քվեարկողների թիվը մեծ էր: Ինչպես նշեց Լարիսա Ալավերդյանը, ինքն այս անգամ բարձր է գնահատում հայկական կողմի ակտիվությունը, սակայն մնում է իր այն կարծիքին, որ պետք է հայկական կողմի գործունեությունը լինի պրոակտիվ.

 «Պետք չէ սպասել, որ ադրբեջանական կողմի նախաձեռնություններին հայկակայն կողմը պետք է սեփական նախաձեռնություններով հանդես գա: Գուցե հայկական կողմը նախապես գիտի, որ դրական արդյունքի չի հասնելու, բայց նույնիսկ այդ դեպքում պառլամենտական դիվանագիտությունը պետք է լինի նախաձեռնողական»:

Եթե նայենք այն ակտիվությանը, որն Ադրբեջանն ունի միջազգային ծրագրերում, ապա կհասկանանք, որ երեք խոշոր նախաձեռնություններ ինչ-որ կերպ արձագանք են ստացել.

«Առաջինը`Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան համագործակցությունն է, երկրորդը` նավթամուղի հետ է կապված, որ պետք է կառուցվի թուրքական մասում, երրորդը` Ադրբեջանն ընդգրկված է կարևոր ծրագրի մեջ. այն է` Կասպից ծովի ոչ միայն նավթային և այլ պաշարների օգտագործումը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը` հավելելով, որ ցանկալի կլիներ հայկական կողմն էլ ակտիվություն ցուցաբերեր, աշխատանքներ իրագործեր մինչ նիստի սեղանի մոտ հայտնվելը: