Ինչպես հայտնի է, 2015 թվականի Բաքվում ընթացող շախմատի գավաթի խաղերում հայ շախմատիստները երկրորդ տուրից դուրս են մնացել հետագա պայքարից: Նրանց թվում է եղել նաև Լևոն Արոնյանը: Պարտությունից հետո նա զրուցել է ադրբեջանցի լրագրողների հետ:
Արոնյանը նշել է, որ առաջնությունում մասնակցում են աշխարհի ուժեղագույն շախմատիստները, մրցակցությունը շատ մեծ է, և իրեն չհաջողվեց հասնել նպատակին:
Արոնյանը գովեստի խոսքեր է ասել Բաքվի շախմատային մրցաշարի կազմակերպիչների հասցեին` նշելով, որ հայ շախմատիստների համար ստեղծվել էին բոլոր պայմանները: «Մենք` Հայաստանից եկած շախմատիստներս, ուրախ ենք, որ մեզ լավ էին վերաբերվում: Մեզ համար ստեղծվել էին բոլոր պայմանները», — ասել է գրոսմայստերը: