տուն Լուրեր Մետրոպոլիտենում զինվորները ծաղիկներ են բաժանել կանանց

Մետրոպոլիտենում զինվորները ծաղիկներ են բաժանել կանանց

93
0

caxikԵրեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում այսօր՝ մարտի 8-ին, զինվորները ծաղիկներ են բաժանել կանանց:

Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի սպասասրահում, միեւնույն ժամանակ, ելույթ է ունեցել պաշտպանության նախարարության «Զորական» երգի համույթը փողային նվագախմբի ուղեկցությամբ:

Միջոցառումը կազմակերպել էին պաշտպանության նախարարությունը, «Մեդիաֆոկուս» գովազդային գործակալությունը եւ Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը: