Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ Երևանի մետրոպոլիտենի տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղեւորները տարհանվել են:
Այնուհետև հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղևորները տարհանվել են: Մետրոպոլիտենից հայտնում են, որ տարհանվել է 12 հազար քաղաքացի: Հնարավոր է՝ էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրը վերականգնվի ժամը 19:00-20:00-ին: