տուն Լուրեր Մեծամորցի ընտանիքը հնգյակ է ունեցել. 4 աղջիկ, 1 տղա. Tert.am

Մեծամորցի ընտանիքը հնգյակ է ունեցել. 4 աղջիկ, 1 տղա. Tert.am

171
0

untitled_12.thumb

Երևանում այսօր առավոտյան ժամը 04։00-ին լույս աշխարհ է եկել հնգյակ. 4 աղջիկ, 1 տղա։ Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել են Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում:

Երեխաների հայրը՝ Վարդան Կարապետյանը, Tert.am–ին հետ զրույցում պատմեց, սկզբում բժիշկներն իրենց հայտնել էին, թե ծնվելու է եռյակ, հետո ասել էին, որ հնգյակ է:

«Մի քանի օր հետո «էխո» գնացինք, բժիշկն ասաց՝ հնգյակ է»,- պատմեց միանգամից հինգ երեխայի հայր դարձած Վարդանը։ Հարցին, թե ինչ զգացողություն ունի, նա անկեղծորեն ասաց.«Չեմ կարող նկարագրել բառերով, ես շոկի մեջ եմ»:

Վարդան Կարապետյանի ընտանիքն այլ երեխաներ չունի։ «Իմ առաջնեկն է»,– ասաց նա և անմիջապես ուղղեց.«Իմ առաջնեկներն են»:
Շարունակությունը՝ tert.am-ում