Ավելի քան 200 անօրինական ներգաղթյալ անհետացել է Միջերկրական ծովում երկու փոքր մոտորանավակների կործանման հետևանքով: Այս մասին հայտնում է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը: Հաղորդում է BBC-ն:
«9 մարդ չորս օր ծովում դեգերելուց հետո փրկվել է: Մյուս 203-ը խորտակվել է ջրում», — գրել է Իտալիայում գործակալության ներկայացուցիչ Կարլոտա Սամին Twitter-ի իր էջում: Նա տեղի ունեցածը մեծ և ահավոր ողբերգություն է անվանել:
Հայտնի է, որ երկու մոտորանավակները շաբաթ օրը դուրս են եկել Լիբիայից: