«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները բավարար ռադիոակտիվ նյութեր ունեն իրենց տրամադրության տակ «կեղտոտ զենք» ստանալու համար: Այս մասին հաղորդում է The Independent-ը` հղում կատարելով ավստրալիական հետախուզության տվյալներին:
Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլիա Բիշոփն ասել է, որ ՆԱՏՕ-ն լուրջ մտահոգութոյւն ունի այն կապակցությամբ, որ գրոհայինները հետազոտական կենտրոններում և հիվանդանոցներում ստացել են այնպիսի նյութեր, որոնք սովորաբար անհասանելի են միայն պետական պաշտոնյաներին:
Ըստ ավստրալիական հետախուզության, բարձր է գնահատվում կենսաբանական կամ ռադիոակտիվ զենք ստանալու հնարավորությունը գրոհայինների կողմից: