Համայնքների և տեղական ինքնակառավարման մարմինների հարցերով բրիտանացի նախարար Սթիվեն Ուիլյամսը, ով ներկայացնում է լիբերալ դեմոկրատներին, հայտարարել է, որ տեղի փաբերը փակվում են ալկոհոլ չօգտագործող ներգաղթյալների պատճառով։ Այս մասին նա ասել է համայնքների պալատում ելույթի ժամանակ։ Հաղորդում է The Telegraph-ը։
Քաղաքական գործչի խոսքերով՝ ներգաղթյալների նոր հոսքի պատճառով Մեծ Բրիտանիայի որոշ հատվածներում սկսվել են փակվել փաբերը։ Ըստ նախարարի՝ իշխանությունները քայլեր են ձեռնարկելու փաբերը փրկելու և համայնքների արժեհամակարգային խնդիրներին լուծումներ տալու հարցում։
Ուիլյամսի խոսքով՝ բոլոր փաբերը հնարավոր չէ փրկել, քանի որ այդ օբյեկտների նկատմամբ հետաքրքրություն չկա ներգաղթյալների շրջանում։