Մեծ Բրիտանիայում, ուր վերջին տարվա ընթացքում գողացված հեծանիվների ընդանուր արժեքը հասնում է 1,5 միլիոն ֆունտի (2,3 միլիոն դոլարի), հեծանվագողեի դեմ պայքարի ազգային արշավ է սկսվել: Այս մասին հաղորդում է BBC-ին՝ հղում կատարելով բրիտանական տրանսպորտային ոստիկանությանը:
Համաձայն այսօր հրապարակված տվյալների՝ Բրիտանիայում միայն երկաթուղային կայարաններում օրական գողանում են 14 հեծանիվ: «2013թ.-ի ապրիլից այս տարվա մարտ ընկած ժամանակահատվածում տերերը զրկվել են 5318 հեծանիվից», — ասվում է հրապարակված զեկույցում:
Դրա հետ կապված բրիտանական տրանսպորտային ոստիկանությունը հայտարարել է, որ հեծանվագողերի դեմ համազգային արշավ է սկսում՝ կոչ անելով հոգ տանել սեփական երկակ փոխադրամիջոցի անվտանգության մասին:
Նշվում է, որ չնայած «մառախլապատ Ալբիոնում» գրեթե բոլորն օգտագործում են անվտանգության փականներ, միևնույն է հեծանիվների գողությունը շարունակում է բավական տարածված երևույթ մնալ: