ԱՄՆ-ի օդուժի կործանիչն այսօր Մեծ Բրիտանիայի արևելքում ընթացող վարժանքների ժամանակ կործանվել է: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի իրավապահ մարմիններին:
Բրիտանական Daily Mail պարբերականի տվյալներով՝ F-15 Eagle կործանիչը գետնին է բախվել տեղական ժամանակով 16:00-ին (Երևանի ժամանակով՝ 19:00): Հաղորդվում է, որ այն ընկել է գյուղական տեղանքում և որևէ մեկին նվաս չի հարցրել: Օդաչուին հաջողվել է փրկվել, այժմ նա գտնվում է ապահով վիճակում:
Նշվում է, որ դեպքի վայրում այս պահին աշխատում են փրկարար ծառայության ջոկատները:
Լոնդոնում ԱՄՆ-ի դեսպանատան մամլո քարտուղարը չի կարողացել մեկնաբանել տեղի ունեցածը: