Մեծ Բրիտանիայում 2014-ին Գազայում կատարված ենթադրվող ռազմական հանցագործությունների համար Իսրայելի վարչապետի ձերբակալության կոչի միջնորդագիրն արդեն 80 հազար մարդ է ստորագրել: Եթե միջնորդագրի տակ 1000 ստորագրություն հավաքվի, ապա այն կքննարկվի բրիտանական խորհրդարանում, գրում է Al Arabiya News-ը: Սակայն, հազիվ թե փաստաթուղթը հավանության արժանանա: Առաջին 10 հազար ստորագրության ժամանակ արդեն բրիտանական իշխանությունները հայտնել են, որ Նեթանյահուն, որպես պետության ղեկավար, քրեական հետապնդումներից լիովին պաշտպանված է:
Միջնորդագրով նախատեսվում է ձերբակալել Բենիամին Նեթանյաուհին, երբ նա Լոնդոն կմեկնի: