Բրիտանական Selfridges նվերների խանութների ցանցը վաճառքի է հանել Atom Car էլեկտական ավտոմեքենան, որ նախատեսված է հարուստ ծնողների երեխաների համար: Ոսկեջրած խաղալիքի գինը հասնում է 47 հազար դոլարի: Այն նախատեսված է իբրև սուրբծննդյան նվեր:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, մեքենայի մարտկոցները կարող են առանց լիցքավորման աշխատել 48 ժամ, իսկ Atom Car-ի էլեկտրական ուժային համակարգը կարող է 24 կմ/ժամ արագություն զարգացնել:
Ոսկեջրված արտաքին մակերևույթից բացի խաղալիքը համալրված է նաև լուսադիոդային լուսարձակներով, իսկ մեքենայի ներքին լուծումներն արված են Nappa թանկարժեք կաշվով: