Մեծ Բրիտանիայում 250 հազար շուն ամեն անգամ նյարդային պոռթկում է ունենում իրենց ծույլ տերերի պատճառով, ովքեր ալարում են դուրս հանել իրենց կենդանիներին: Այս մասին գրում է The Times-ը:
Դրա հետևանքով տարեկան մոտ 4 մլն մարդ ենթարկվում է շների հարձակման, ինչը ազգային առողջապահական համակարգին արժենում է տարեկան 3 մլն ֆունտ ստերլինգ: Մեծ Բրիտանիայում ապրում է մոտ 8,1 միլիոն շուն: Նրանցից 2,4 մլն-ին դուրս են հանում առանց կապի, իսկ 250 հազարին ընդհանրապես զբոսանքի չեն տանում:
The Daily Mail-ը, որը հղում է անում մասնագիտական զեկույցի, կենդանիները տանը մնալու պատճառով դառնում են ագրեսիվ և գեր, քանի որ տերերը չեն հասկանում իրենց շների իրական պահանջները: Երբեմն տերերը նրանց կերակրում են չիփսերով, պիցցայով: