տուն Լուրեր Մեծ Բրիտանիայի խորհրդատվական խումբը ՊՆ-ում քննարկել է ՀՀ պաշտպանության ռազմավարությունը

Մեծ Բրիտանիայի խորհրդատվական խումբը ՊՆ-ում քննարկել է ՀՀ պաշտպանության ռազմավարությունը

97
0

51642

ՀՀ պաշտպանական ոլորտի օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ փորձագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով սեպտեմբերի 13-ին Հայաստան է այցելել Մեծ Բրիտանիայի իրավական ոլորտի խորհրդատվական խումբը:

Ինչպես հայտնում ե ՀՀ ՊՆ-ից, ՊՆ վարչական համալիրում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների հետ քննարկվել են ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները, սահմանադրական փոփոխությունների իրագործման շրջանակներում պաշտպանական ոլորտը կանոնակարգող օրենսդրական բարեփոխումներն ու Մեծ Բրիտանիայի փորձին վերաբերող մի շարք այլ հարցեր: