Մեծ Բրիտանիայում վարորդներին շուտով կսկեն տուգանել խելացի ժամացույցներ օգտագործելու համար։ Նման առաջարկով է հանդես եկել Պրոֆեսիոնալ վարորդների բրիտանական ինստիտուտը։ Հաղորդում է Autonews-ը։
Փորձագետների կարծիքով՝ Apple Watch-ի օգտագործումը վարելիս շեղում է վարորդին և ազդում երթևեկության որակի վրա։ Այս դեպքում, Apple Watch-ը ոչնչով չի տարբերվում բջջային սարքերից, որոնց օգտագործման համար Մեծ Բրիտանիայում վարորդները ենթարկվում են տուգանքի։
Այդ երկրի տրանսպորտի նախարարությունը համաձայնել է փորձագետների փաստարկների հետ, շուտով կներկայացվի համապատասխան օրենսդրական նախաձեռնություն։